Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և Իրանի կարմիր գիծն է․ Էբրահիմ Ազիզի

2 րոպեի ընթերցում

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և Իրանի կարմիր գիծն է․ Էբրահիմ Ազիզի

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և, ըստ էության, այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրականական Mehr-ը, մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի վերջին դիրքորոշումը՝ Էբրահիմ Ազիզին ասել է. «Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը նույնպես կտրականապես դեմ է»։

«Իրանը զգուշացնում է նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ նմանատիպ որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,-հայտարարել է Ազիզին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, առաջնորդվելով ողջախոհությամբ, երբեք չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,-ասել է Ազիզին՝ հավելելով, որ մյուս կողմից երկիրը կպաշտպանի իրեն, եթե սպառնալիք առաջանա իր տարածքային ամբողջականության դեմ: 

Նա նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ընդգծել, որ Իրանը բազմիցս տարբեր ձևերով հայտարարել է տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է իրենց կարմիր գիծը, և դրանում ցանկացած փոփոխություն և գործողություն Իրանի կողմից լուրջ և վճռական արձագանքի կարժանանա։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում