Տրվել է «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ողջունելով ծրագրի մասնակից երեխաներին և ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: «Նոր ուսումնական տարին հանրակրթական դպրոցների համար հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և այս կրթամշակութային միջոցառմանը մեր ներկայությունը պատահական չէ: «Դպրոցականների ֆիլհարմոնիան» մեր լուրջ ավանդույթներ ունեցող ծրագրերից է, որին մասնակցելով՝ դուք էլ եք համոզվել, թե մշակույթն ու արվեստն ինչ կարևոր են անձի զարգացման ու լայն աշխարհայացքի ձևավորման համար: Արվեստն իր ժանրային տարբեր դրսևորումներով չվախենալու, երազանքների հետևից գնալու, բարձր արժեքներ ստեղծելու և դրանց ձգտելու ամենաիրական ճանապարհն է: Հատկապես երաժշտությունն օգնում է հասնել երազանքին, քանի որ այն մեր կյանքի բոլոր իրավիճակներում միշտ ուղեկցում է մեզ, միշտ օգնում է երազել»,- ասել է նախարարը՝ դիմելով երեխաներին և մաղթելով նրանց նորանոր տպավորություններ և ոգևորվածություն: 

Ըստ աղբյուրի՝ նա նաև շնորհակալություն է հայտնել ծրագրի աշխատակազմին՝ նշելով, որ երեխաների հետ աշխատելը մեծ պատասխանատվություն  է, և մասնագետների ջանքերն ու ներդրումը՝ անչափ կարևոր են ծրագրի կայացման գործում: Միջոցառման շրջանակում ծրագրի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով, իսկ ամառային դպրոցի սաները «Հարվածային գործիքներ» դասընթացի շրջանակում պարգևատրվել են հավաստագրերով:

Նշվում է, որ «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը երաժշտական հանդիպումների շարք է, որի ընթացքում ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողներին ներկայացվում է դասական, ազգային և ժամանակակից երաժշտություն: Նախագիծը ներառում է դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների հետ և նրանց ստեղծագործություններին, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։ 

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում