Քաղաքականություն

Հույս ունենք, որ Հայաստանի լիարժեք գործունեությունը ՀԱՊԿ տիրույթում կվերականգնվի. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Հույս ունենք, որ Հայաստանի լիարժեք  գործունեությունը ՀԱՊԿ տիրույթում կվերականգնվի. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանը դե յուրե շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ՝ ունենալով պարտականություններ և իրավունքներ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները այդ գործունեությունից նահանջ են որդեգրել։

«Հույս ունենք, որ առաջին հերթին ելնելով Հայաստանի անվտանգությունից, նաև տարածաշրջանի կայունությունից՝ Հայաստանի լիարժեք  գործունեությունը ՀԱՊԿ տիրույթում կվերականգնվի»,- ասել է Զախարովան։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում