Ադելը հայտարարել է ստեղծագործական գործունեության երկարատև դադարի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է, որ իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո երկարատև ստեղծագործական ընդմիջում կանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ այդ մասին երգչուհին հայտնել է Մյունխենում ելույթի ժամանակ։ 

«Վերջին յոթ տարին ես օգտագործել եմ նոր կյանք կառուցելու համար, և ես ցանկանում եմ այն ապրել հիմա.... Ես առջևում դեռ 10 համերգ ունեմ, սակայն դրանից հետո դուք ինձ անհավատալիորեն երկար ժամանակ չեք տեսնի», - ասել է 36-ամյա երգչուհին:

Ադելն ընդգծել է, որ երաժշտական ​​գործունեությունը դադարեցնելու պատճառը երկարատև հյուրախաղերն են, որոնք շարունակվել են գրեթե երեք տարի: Երգչուհին հավելել է, որ ապագայում նման ինտենսիվ հյուրախաղերի չի մասնակցելու:

Ստեղծագործական դադարից առաջ Ադելի վերջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Լաս Վեգասում։

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը