Պուտինը բաց դասի շրջանակներում դպրոցականների հետ քննարկել է իրավիճակը Կուրսկի մարզում և մի շարք այլ թեմաներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տուվայի դպրոցներից մեկում «Զրույց կարևորի մասին» բաց դասի շրջանակներում խոսել է երկրի սահմանային գոտում տիրող իրավիճակի, Ուկրաինայի դեմ ընթացող ռազմական գործողությունների, Ռուսաստանի ապագայի և մի շարք այլ թեմաների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա նպատակ ուներ կասեցնել Ռուսաստանի զինված ուժերի հարձակումը Դոնբասում։ Սակայն, ըստ Պուտինի, Կիևի գործողությունը ձախողվելու է։

«Մենք, իհարկե, պետք է գործ ունենանք Ռուսաստանի Դաշնության տարածք՝ Կուրսկի մարզ ներխուժած այս ավազակների հետ և, ընդհանուր առմամբ, սահմանային գոտում իրավիճակը ապակայունացնելու փորձերի հետ», - ասել է ՌԴ նախագահը:

Նա հավելել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել բանակցություններից, և Ռուսաստանի հակառակորդները կարող են բանակցություններ սկսել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ձախողումից հետո։

Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կանեն ամեն բան, որպեսզի Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջանների դպրոցականների կյանքը վերադառնա բնականոն հուն։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ ընթացող «հատուկ ռազմական գործողությանը», ապա Պուտինն ասել է, որ դրա միջոցով Ռուսաստանը պաշտպանում է իր ապագան, քանի որ չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանի հարևանությամբ «ստեղծվեն թշնամական կառույցներ, որոնք ագրեսիվ ծրագրեր են մշակում  մեր երկրի դեմ և մշտապես փորձում են ապակայունացնել Ռուսաստանի Դաշնությունը»։ 

Պուտինի կարծիքով՝ Ուկրաինայի իշխանությունները շահագրգռված չեն ռազմական գործողությունների ավարտով, քանի որ, ըստ նրա, այդ դեպքում ռազմական դրությունը երկրում կավարտվի, և գործող իշխանությունները կպարտվեն ընտրություններում։ 

Վլադիմիր Պուտինը նաև գովել է ռուսաստանցի զինծառայողների սխրանքները ռազմական գործողությունների ընթացքում։ 

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը չի դադարեցնում Արևմուտքի երկրների հետ շփումները՝ չնայած Մոսկվային մեկուսացնելու փորձերին։ 

Դպրոցականների հետ հանդիպման ժամանակ Պուտինը խոսել է նաև երիտասարդների շրջանում տարածված էլեկտրոնային ծխախոտի վնասի մասին։ Նա նաև ասել է, որ քիչ է քնում՝ սովորաբար մինչև վեց ժամ, սակայն դպրոցականներին խորհուրդ է տվել չհետևել իր օրինակին և քնել առնվազն ութ ժամ։

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը