Մերձավոր Արևելք

UNIFIL-ը և UNSCOL-ը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին

1 րոպեի ընթերցում

UNIFIL-ը և UNSCOL-ը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը (UNIFIL) և Հատուկ համակարգողի գրասենյակը (UNSCOL) համատեղ հայտարարություն են տարածել՝ հակամարտող կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին և զերծ մնալ սրող գործողություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  UNIFIL-ը և UNSCOL-ը հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը:

 «Կապույտ գծի ողջ երկայնքով այսօր տեղի ունեցող տագնապալի զարգացումների լույսի ներքո՝ Լիբանանում ՄԱԿ-ի համակարգողի գրասենյակը և UNIFIL-ը կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և զերծ մնալ էսկալացիայից»,- ասվում է հայտարարությունում։ Ընդգծվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701 բանաձևի պահպանման անհրաժեշտությունը, որը լիբանանա-իսրայելական սահմանին խաղաղության պահպանման միակ մեխանիզմն է։

Օգոստոսի 25-ին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելը հայտարարել են միմյանց ռազմական օբյեկտներին համապատասխանաբար հրթիռային և ռազմաօդային հարվածներ հասցնելու մասին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում