Աշխարհ

Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Մոդիի այցն Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Մոդիի այցն Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։

Այնտեղ նշված է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունն օգոստոսի 19-ին կանցկացնի հատուկ ճեպազրույց՝ «նվիրված վարչապետի այցերին Լեհաստան և Ուկրաինա»։ Ուղևորության ժամկետները չեն նշվում։

Ավելի վաղ Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Մոդին օգոստոսի վերջին կարող է այցելել Կիև։ NDTV հեռուստաալիքը նշել է, որ կառավարության ղեկավարի այցը պատրաստվում է օգոստոսի 23-ին։ Indian Express թերթը հայտնել է, որ վարչապետը կարող է մի քանի ժամով այցելել Ուկրաինա օգոստոսի 24-ին՝ երկրի Անկախության օրը։ Նախատեսվում է, որ Կիև այցից առաջ նա օգոստոսի 21-ին կայցելի Լեհաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում