Հաշվետվությունները ՊԵԿ կայքում չեն արտացոլվել տեխնիկական խնդրի պատճառով. Կոմիտեի պարզաբանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր 131 հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով  սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետվությունները:  

Հաշվետվությունների էլեկտրոնային ձևը լրացվում է ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, դրանք հաշվետվությունները ինքնաշխատ եղանակով հրապարակվում են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում` «Ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ» բաժնում։

««Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել է 01․07․2024թ․, սակայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում ինքնաշխատ եղանակով այն չի հրապարակվել։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01․07․2024թ․ դրությամբ գործունեության մասին 131 հաշվետվությունները Պետական եկամուտների կոմիտեի կայքում ևս հասանելի չեն»,-ընդգծել են Կոմիտեից: 

ՊԵԿ-ից վստահեցնում են, որ ներկայում տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդիրը վերացնելու և հաշվետվությունները Կոմիտեի կայքէջում արտացոլելու նպատակով:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին