Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի. Ֆրանսիայի նախագահ

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի. Ֆրանսիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների ինչ-որ արդյունքի ակնկալիքների համատեքստում հայտարարել է, որ ժամանակն է Գազայի հատվածում դադարեցնել պատերազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, նա այս հայտարարությունը հրապարակել է X-ի իր էջում։

«Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի։ Դա պետք է պարզ լինի բոլորի համար։ Սա վճռորոշ նշանակություն ունի Գազայի բնակչության, պատանդների և այսօր սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջանի կայունության համար»,- գրել է Մակրոնը։

Մակրոնը Փարիզի լիակատար աջակցությունն է հայտնել երկու կողմերի բանակցություններին ներգրավված ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում