Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայում մոտ 50 թիրախների են հարվածել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում գրոհել են շուրջ 50 տարբեր թիրախներ Գազայի հատվածում։
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է իսրայելական ռազմաօդային ուժերի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ:
Աղբյուրի պնդմամբ՝ թիրախները եղել են ՀԱՄԱՍ շարժման ջոկատներ, նրանց դիտակետեր և ռազմական ենթակառուցվածքներ։
Ըստ հաղորդագրության՝ Գազայի կենտրոնական հատվածում ռազմաօդային ուժերի աջակցությամբ ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումներ և զենքի պահեստ։
לאורך היממה האחרונה, כלי טיס ומטוסי קרב תקפו כ-50 יעדי טרור ברחבי רצועת עזה. בין המטרות שהותקפו: חוליות מחבלים, מבנים צבאיים, עמדות תצפית ותשתיות טרור.
— Israeli Air Force (@IAFsite) August 4, 2024
כלי-טיס בהובלת אוגדת עזה ובהכוונה מודיעינית של אמ״ן ושב״כ, תקף באמצעות חימוש מדויק וחיסל מוקדם יותר השבוע במרחב נוציראת, את… pic.twitter.com/36WT4a06ga