Աշխարհ

Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Դելին պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Լաոսում Արևելյան Ասիայի գագաթնաժողովի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

«Ուկրաինայի հակամարտության հարցում երկխոսությունն ու դիվանագիտությունը շարունակում են կարևոր մնալ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հնդկաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել հարցի կարգավորմանը»,- X  հարթակում գրել է նախարարը:

Ավելի վաղ WION լրատվական ալիքը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել էր Մոդիի՝ Ուկրաինա կատարելիք այցի մասին, որը հնարավոր է՝ տեղի ունենա օգոստոսի երրորդ շաբաթում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 23-ին։ Հեռուստաալիքը նշել էր, որ Զելենսկին ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Մոդիի հետ և հրավիրել Հնդկաստանի առաջնորդին այցելել իր երկիր, ինչից հետո նրանք հանդիպել են Իտալիայում Յոթնյակի խմբի գագաթնաժողովի շրջանակում։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում