Բայդենը հայտնել է Հարիսի թեկնածությունը սատարելու մասին, Թրամփն արձագանքել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո իր աջակցությունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ Բայդենի աջակցությունը, և ինքն ամեն ինչ կանի, որ վաստակի և ստանա այդ առաջադրումը։ Բայդենի կողմից աջակցությունը, սակայն, դեռ չի նշանակում, որ Հարիսը կդառնա Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։ Նախագահի թեկնածուի առաջադրումը տեղի կունենա կուսակցության առաջիկա համագումարի ժամանակ։ 

Եթե Հարիսն առաջադրվի, նա կլինի առաջին սևամորթ կինը և առաջին ասիացի-ամերիկացին, որը կառաջադրվի դեմոկրատների կողմից՝ որպես նախագահի թեկնածու։ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ նախագահի թեկնածուին կորոշեն մոտավորապես 4700 պատվիրակներ։ Համագումարը կսկսվի օգոստոսի 19-ին Չիկագոյում։

Ընտրապայքարից դուրս գալու մասին Բայդենի հայտարարությունից հետո CNN-ը զրուցել է Հանրապետական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս Բայդենին բնութագրել է որպես «մինչ այժմ երկրի պատմության մեջ ամենավատ նախագահ»։ Թրամփը նաև նշել է, որ իր համար շատ ավելի հեշտ կլինի հաղթել փոխնախագահ Հարիսին, քան Բայդենին։ 

Քաղաքականություն

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

 

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում