Քաղաքականություն

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենն այլևս չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընտրապայքարից դուրս գալու որոշման մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում հրապարակված նամակում։ 

ԱՄՆ 46-րդ նախագահը նամակում մասնավորապես նշել է. «Թեպետ ես մտադիր էի վերընտրվել, սակայն հավատացած եմ, որ իմ կուսակցության ու երկրի շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից ու կենտրոնանամ միայն պաշտոնավարմանս մնացած ժամանակահատվածում նախագահի իմ պարտականությունները կատարելու վրա»։ 

Բայդենը հայտնել է նաև, որ նախագահի պաշտոնի համար պայքարում սատարում է գործող փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ 

Հունիսի վերջին Թրամփի հետ Բայդենի անհաջող բանավեճից հետո Բայդենի ընտրարշավի մի շարք դոնորներ և դեմոկրատ կոնգրեսականներ սկսել էին կոչ անել 81-ամյա նախագահին չառաջադրվել երկրորդ ժամկետով։ Բայդենը խոստացել է առաջիկայում հատուկ ուղերձով դիմել ժողովրդին։ 

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում