Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Իրանի նորընտիր նախագահը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու Իրանի նորընտիր նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով։

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ արդյունավետ պաշտոնավարում մաղթել:

Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում