Քաղաքականություն

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները

1 րոպեի ընթերցում

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Նախագահները քննարկել են հիմնականում տնտեսական ուղղվածություն ունեցող հարցեր: 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել են Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու են 16 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ 

Գագաթնաժողովի ավարտին Ղազախստանը նախագահության ժամկետը կփոխանցի Չինաստանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում