Թուրքիայի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջներին հաջողվել է կասեցնել Թուրքիայի Իզմիր նահանգում բռնկված անտառային հրդեհների ընդլայնումը, իսկ կասկածյալները, որոնց գործողությունները կարող էին հանգեցնել լայնածավալ հրդեհի, ձերբակալվել են

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

«Իզմիր նահանգի Մենդերես, Թորբալի և Չեշմե շրջաններում, ինչպես նաև Բալըքեսիր նահանգում բռնկված անտառային հրդեհները հսկողության տակ են, Մենդերեսում և Չեշմեում բռնկված հրդեհների հետ կապված կասկածյալներ են ձերբակալվել: Նրանք, ում գործողությունները հանգեցրել են հրդեհների, լուրջ պատիժ կստանան»,- ասել է Յումակլին լրագրողների ճեպազրույցում՝ մանրամասնելով, որ հունիսի 29-ին երկրի 3 տարբեր շրջաններում բռնկվել է 44 հրդեհ, որից 30-ը՝ ոչ անտառային տարածքներում, իսկ 11-ը՝ բարձր ռիսկային գոտում։

Թուրքական որոշ լրատվամիջոցների տվյալներով՝  Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրշեջներին օգնելու համար ուղարկել է մի քանի ուղղաթիռ, մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։

Հրդեհների հետևանքով այրվել է ընդհանուր առմամբ մոտ 500 հեկտար տարածք։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա