Քաղաքականություն

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցել ցանկացած մակարդակում՝ հիմնված փոխադարձ ընկալումների և երկու երկրների շահերի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին հայ-իրանական համագործակցությանը։

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության մասին, դեսպան Սոբհանին նշեց, որ դա կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից: 

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն, ինչը կբխի մեր երկու երկրների շահերից՝ բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ», - ասաց Մեհդի Սոբհանին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ՀՀ-ի հետ հնարավոր է համագործակցել ցանկացած մակարդակում, սակայն դա պետք է հիմնված լինի փոխադարձ պայմանավորվածության և ընկալումների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում