Քաղաքականություն

Իրանի նախագահի փոփոխությունը չի կարող հանգեցնել Հայաստանի հանդեպ սկզբունքային դիրքորոշման փոփոխման. Մեհդի Սոբհանի

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահի փոփոխությունը չի կարող հանգեցնել Հայաստանի հանդեպ սկզբունքային դիրքորոշման փոփոխման. Մեհդի Սոբհանի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել է Թեհրանի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշումը, որ վերջինս դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում Հայաստանի հետ հարաբերությունները որևէ փոփոխություն կկրեն։

Դեսպանն ընդգծեց, որ Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ սկզբունքային է, և այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, գործում են այդ քաղաքականության շրջանակում:

«Իրանի սկզբունքային քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ հնչեցվել է  Իրանի հեղափոխության առաջնորդի կողմից, դա նաև ընդգծվել է ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած վերջին հանդիպման ընթացքում: Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցում ենք դրան: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը»,- ասաց դեսպանը և հավելեց, որ Թեհրանի այդ սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, որ Իրանում ու Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել:

Իրանի դեսպանը նշեց, որ Թեհրանի համար Երևանը հանդիսանում է կարևոր երկիր, լավ ու ազնիվ հարևան: 

«Երկու երկրների անվտանգությունն ու շահերը շաղկապված են միմյանց: Այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող փոխվել կառավարությունների փոփոխությամբ»,- եզրափակեց Մհդի Սոբհանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում