Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին: Ստորագրվեց հուշագիր, որով Երևանը դարձավ պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

«Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը:

Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր»,- հայտնել էին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում