Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի մաքսային պետական կոմիտեն հունիսի 26-ին ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ է այրել Տաշքենդի ծայրամասում գտնվող ձեռնարկություններից մեկում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հաղորդել է Ուզբեկստանի Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) մամուլի ծառայությունը։

Ոչնչացված թմրանյութերի թվում եղել են 37,5 կգ հերոին, 184,7 կգ ափիոն, 413,8 կգ հաշիշ, 424,7 կգ մարիխուանա, 961,3 կգ կանեփ և այլն։ Բացի այդ, այրվել է թմրամիջոցների զգալի խմբաքանակ՝ հաբերով և լուծույթներով։

Մաքսային պետական կոմիտեից հայտնել են, որ թմրանյութերի ոչնչացումը հատուկ իրականացվել է հենց Թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրը՝ հունիսի 26-ին։

Հայերեն

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող