Հայաստան

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

2 րոպեի ընթերցում

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն Անկախության 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ 

«Արմենպրես»-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ ծառայակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։Անկախությունը մեր ժողովրդի նվիրական ձեռքբերումն է, մեր պետականության ամրապնդման և հարատևության գրավականը։ Մեր ինքնիշխան պետության անկախության ուղին լի է եղել փորձություններով ու դժվարություններով, սակայն մեր ժողովրդի միասնական կամքն ու հայրենիքին նվիրվածությունը մեզ հնարավորություն են տվել պահպանելու և զարգացնելու մեր պետականությունը։

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է գիտակցել, որ ուժեղ պետության հիմքում օրենքի գերակայությունն է, քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու յուրաքանչյուրի պատասխանատու վերաբերմունքը պետության և հասարակության հանդեպ։

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը՝ բարեխղճորեն և պատասխանատվությամբ ծառայելով Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին։

Թող Անկախության 35-ամյակը նոր ուժ հաղորդի մեզ՝ միասնական ջանքերով կառուցելու խաղաղ, անվտանգ, զարգացած իրավական պետություն։

Կրկին շնորհավորելով պատմական օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայուն առաջընթաց, իսկ հայ ժողովրդին՝ բարօրություն։

Շնորհավո’ր տոնդ,Հայաստանի Հանրապետություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում