Մեքսիկան ողջունել է Բայդենի ընդունած միջոցներն՝ ուղղված ԱՄՆ-ում միգրանտների օրինականացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումն ԱՄՆ-ում 500 000 ներգաղթյալների օրինականացումը դյուրացնող միջոցների ձեռնարկման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության կողմից հունիսի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր (խմբ․՝ հունիսի 18-ին) հայտարարված միջոցները մենք համարում ենք դրական՝ վստահ լինելով, որ մեր հարաբերությունների ամրապնդումը բարիդրացիության, ժողովուրդների ինքնիշխանության հարգման և տնտեսական համագործակցության աջակցության քաղաքականության շրջանակներում ճիշտ ուղի են՝ երաշխավորելու անվտանգ, կարգավորված, կանոնավոր և մարդասիրական միգրացիան», - նշված է հայտարարության մեջ։

Մեխիկոյում համոզմունք են հայտնել, որ Վաշինգտոնի հետ մեկտեղ պետք է ամեն գնով խուսափեն միգրանտների նկատմամբ այլատյացության կամ խտրականության  գործողություններից:

Բայդենը հունիսի 18-ին հայտարարել է ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնացած ներգաղթյալների համար ԱՄՆ-ում օրինական կարգավիճակ ստանալու գործընթացում փոփոխությունների մասին։

Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից ավելի վաղ տարածված տեղեկատու նյութերի համաձայն՝ ծրագիրը, որը կգործարկվի առաջիկա ամիսներին, կվերաբերի մոտավորապես 500 000 ամուսինների կամ կանանց, որոնք հունիսի 17-ի դրությամբ առնվազն 10 տարի ապրել են ԱՄՆ-ում, ինչպես նաև 21 տարեկանից փոքր շուրջ 50 000 երեխաների, որոնց ծնողներն ԱՄՆ քաղաքացիներ են։

Ծրագրի շահառուները, հավանաբար, մեծամասամբ մեքսիկացիներ կլինեն։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում