Սպորտ

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթում Հայաստանն արդեն 9 մեդալ ունի

1 րոպեի ընթերցում

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթում Հայաստանն արդեն 9 մեդալ ունի

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ մեդալներ են նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի հավաքականի կազմում ըստ քաշային կարգերի մեդալակիրներ դարձան` 58 կգ Դավիթ Հովսեփյան (արծաթե մեդալ), 58 կգ Կարեն Սարգսյան (բրոնզե մեդալ), 54 կգ Իռենա Պետրոսյան (բրոնզե մեդալ), 54 կգ Արփինե Մնացականյան (բրոնզե մեդալ), 64 կգ Արթուր Մանուկյան (արծաթե մեդալ), 59 կգ Սրբուհի Հովակիմյան (բրոնզե մեդալ), 71 կգ Կառլեն Մահինյան (արծաթե մեդալ), 79 կգ Արթուր Հակոբյան (բրոնզե մեդալ), 98 կգ Գրիգոր Բեկնազարյան (բրոնզե մեդալ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 13 երկրի մոտ 300 մարզիկներ:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կեզրափակվի ապրիլի 5-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում