Լոռու մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է ներկայացվել Երևանի երկու բնակչի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնում օրերս տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երկու երիտասարդ կապույտ գույնի «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրամիջոցներ և բջջային հեռախոսով նկարել են տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են Ստեփանավան քաղաքի «Ձորագետի կիրճ» կոչվող տեղանքում և տեղափոխվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 29 և 37 տարեկան բնակիչներ են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշված տղամարդիկ առերևույթ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հավելվածում գրանցված համապատասխան կայքէջի օգտատիրոջ կողմից նախօրոք ուղարկված Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող տեղակայման վայրից, 2024 թ․ փետրվարի 24-25-ին, քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր 19,42 գրամ քաշով 34 առանձին սև և սպիտակ փաթեթներում փաթեթավորված «Մարի­խուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք փետրվարի 29-ին ավտոմեքենայով տեղա­փոխել են Լոռու մարզ։ Հետագայում վարձատրություն ստանալու նպատակով առանձնացված փաթեթները նրանք տեղադրել են Ալավերդի, Ստեփանավան քաղաքների տարբեր վայրերում, որոնք հայտնաբերվել և վերցվել են համապատասխան քննչական գործողության արդյունքում։

Դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել նաև «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր շուրջ 498.11 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով 385 փաթեթ, ինչպես նաև ապակյա սրվակներով հեղուկներ, մետաղյա տարաներ, որոնց մեջ առկա են եղել կաս­կածելի փոշենման զանգվածներ։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերված զանգ­ված­ների պարու­նակությունը պարզելու նպատակով նշանակվել են համապա­տաս­խան փոր­ձաքննութ­յուններ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը