Կիևում գտնվող Ժոզեպ Բորելն առավոտը դիմավորել է ապաստարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիևում այցով գտնվող Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը գիշերն անցկացրել է ապաստարանում, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է հրթիռային հարձակման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելն այս մասին հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում՝ գրառմանը կցելով լուսանկար։

«Իմ առավոտը սկսում եմ ապաստարանում, քանի որ Կիևում հնչում են օդային տագնապի ազդանշաններ», - գրել է Բորելը՝ նշելով, որ Ռուսաստանի հարձակումից ի վեր «այսպիսին է ուկրաինացի խիզախ ժողովրդի ամենօրյա իրականությունը»։

Սա 2022 թ․ փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Բորելի չորրորդ այցն է Կիև։

Անցյալ շաբաթ Եվրամիության առաջնորդները, ի վերջո համաձայնություն ստանալով նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, հաստատեցին առաջիկա 4 տարիների ընթացքում ԵՄ բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական և ֆինանսական օգնության հատկացումների ծրագիրը։

Սպասվում է, որ օգնության առաջին մասը Կիևը կստանա առաջիկա շաբաթներին։

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված