Միջազգային

Ժոզեպ Բորելը հութիներին զսպվածության կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը հութիներին զսպվածության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից հութիներին զսպվածության կոչ է արել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հայտարարությունը հրապարակվել է ԵՄ-ի կայքէջում։

«ԵՄ-ն հութիներին զսպվածության կոչ է անում Կարմիր ծովում և ամբողջ տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու համար»,-նշված է Բորելի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում ողջունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Կարմիր ծովում հարձակումները դատապարտող 2722 բանաձևի ընդունումը:

Միևնույն ժամանակ Բորելն ընդգծել է պետության իրավունքը՝ պաշտպանելու իր նավերը հութիների հարձակումներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում