Հասարակական

Լեհաստանի Ինտերպոլի կողմից 2,5 տարի հետախուզվողը ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի Ինտերպոլի կողմից 2,5 տարի հետախուզվողը ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 48-ամյա Արմեն Բ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2021 թ. հունիսի 4-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպառնալիքի մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նշվում է, որ հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում