Սպորտ

Հայաստանի ու Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիաները Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու պայմանագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիաները Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ,3ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան և Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան` ստորագրված պայմանագրով սկիզբ են տվել 2027 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանն ստորագրել են 2027 թվականին Երևանում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացնելու պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ մեկնարկ տալով տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլին:

Ընթացիկ տարվա մեկնարկին հայտնի էր դարձել, որ 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում:

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում