Գավառ քաղաքում հիմնվելու է հողի եւ ջրի հետազոտությունների քիմիական լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կհիմնվի հողի եւ ջրի հետազոտությունների քիմիական լաբորատորիա, որը հնարավորություն կտա ֆերմերներին՝ ստուգելու հողի որակը եւ կիրառելու համապատասխան ճիշտ պարարտանյութեր ու հողաբարելավիչ նյութեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այսօր հողի եւ ջրի որակի հետազոտությունների քիմիական լաբորատորիայի հիմնադրման մասին հուշագիր են ստորագրել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարիտիրոսյանը եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։

Հողի եւ ջրի հետազոտությունների քիմիական լաբորատորիան հիմնադրվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ՝ «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի ֆինանսական միջոցներով եւ Գավառի համայնքապետարանի աջակցությամբ:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի ներկայացուցիչներ։

Լաբորատորիան կգործի Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիս ամսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ