Ռուսաստան

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

2 րոպեի ընթերցում

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Վայլդբերրիզ ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հրապարակում է կատարել Տելեգրամի իր պաշտոնական ալիքում:

Հրապարակումն ամբողջությամբ ներկայացվում է ստորև․

«Առաջին․ մենք շարունակում ենք հետևել տուժածների վիճակին և նրանց առողջություն ենք մաղթում։ Մեծ հույս ունեմ, որ նրանք շուտով կապաքինվեն։ Այսօր մենք սկսել ենք առաջին վճարումները զոհվածների ընտանիքներին և ծանր վիճակում գտնվող տուժածներին։

Երկրորդ․ մենք փոխել ենք լոգիստիկ կենտրոններում արտակարգ իրավիճակների ժամանակ գործող կանոնները։ Անվտանգությունը մեր կենտրոններում առաջնահերթություն է, ուստի ամենափոքր սպառնալիքի դեպքում իսկ մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները՝ ուղղված դրա ապահովմանը։ Հասկանում եմ, որ տարհանումների պատճառով աշխատակիցները կարող են եկամուտ կորցնել, այդ իսկ պատճառով թիմի հետ որոշում ենք կայացրել վերանայել նրանց վարձատրության չափերը՝ վճարումների սովորական մակարդակն ապահովելու համար։

Երրորդ․ հուլիսի 23-ին, Կոտովսկի լոգիստիկ համալիրի վիճակի գնահատման ավարտից հետո, պահեստը կրկին կկարողանա ընդունել մատակարարումները։ Այնտեղ գտնվող ապրանքները կվերադառնան վաճառքի։ Ավելի մանրամասն՝ վաճառողի պորտալում։

Չորրորդ․ ամենամոտ ժամանակներս մենք մեր վաճառողների պորտալի հաշվետվություններում ճշգրիտ կերպով կցուցադրենք բոլոր այն ապրանքները, որոնք գտնվում էին Էլեկտրոստալում։

Տեսնում եմ բազմաթիվ հարցեր՝ կապված «Էլեկտրոստալում» վնասված ապրանքների համար վճարումների վերաբերյալ։ Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ։ Նախկինում խոսել էի հետևանքների գնահատման համար անհրաժեշտ ժամանակի մասին։ Արդեն հանձնարարել եմ թիմին արագացնել գործընթացը, շատ շուտով կկարողանանք ձեզ տրամադրել թարմացված կարգավիճակը։

Շարունակում ենք աշխատել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։ Հարվածի հետևանքով զոհվել է գիշերային հերթափոխի 7 աշխատակից, ևս 24 մարդ վնասվածքներ է ստացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում