Տնտեսություն

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան

1 րոպեի ընթերցում

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ» ընկերության կառավարիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հիշեցնելով, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։

«Հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը։

Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։

Իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում