Եվրոպա

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ երկու իտալացի դիվանագետների պատասխան անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել է Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Սկոպան՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմածովային և ռազմաօդային կցորդին և ռազմածովային կցորդի օգնականին Իտալիայի տարածքը լքելու՝ իտալական կողմի ավելի վաղ ներկայացրած անհիմն պահանջների կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևելով փոխադարձության սկզբունքին՝ Ռուսաստանի Դաշնությունն անցանկալի անձինք է հայտարարում Ռուսաստանում Իտալիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի օգնական Վիտորիո Պարելլային և կցորդ Դավիդե Դ'Ապրիլեին։ Նրանք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները պետք է լքեն Ռուսաստանը երեք օրվա ընթացքում, հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։

ՌԴ դիվանագետների դեմ ուղղված ցանկացած թշնամական կամ սադրիչ գործողության կհետևի պատշաճ պատասխան, ընդգծել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հուլիսի 9-ին հայտարարել էր, որ Հռոմն արտաքսել է Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել լրտեսական գործունեության մեջ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում