Միջազգային

Մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը. նա երկու անգամ այցելել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը. նա երկու անգամ այցելել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում 85 տարեկան հասակում մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և TOP 09 կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգը: Նրա քաղաքական զինակից Միրոսլավ Կալոուսեկը լուրը հաստատել է X սոցիալական ցանցում: Վերջին օրերին Շվարցենբերգը գտնվել է Վիեննայի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով 420on.cz-ն։

«Նա իմ կյանքի ամենակարևոր և բարի մարդկանցից մեկն էր։ Թող նա հանգչի խաղաղությամբ, Չեխիան պետք է հավերժ երախտապարտ լինի նրան այն ամենի համար, ինչ նա անշահախնդիր արել է նրա համար»,- եզրափակել է Կալոուսեկը։

Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը Հայաստան է այցելել 2008 և 2013 թվականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում