Եվրոպայի գավաթի մասնակցությունն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլ էր. Կարեն Աղամալյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի գավաթին գոհացնող է եղել մարզչական շտաբի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: «Եվրոպայի գավաթը բարձրակարգ մրցաշար էր, ինչպես, օրինակ` Եվրոպայի առաջնությունը, քանի որ բոլոր թիմերը ներկայացել էին իրենց առաջին համարներով: Մրցաշարին մասնակցում էին ինչպես աշխարհի չեմպիոններ, այնպես էլ Եվրոպայի: Մեզ համար Եվրոպայի գավաթին մասնակցելն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլ էր»,-ասաց Աղամալյանը:

Վերջինիս խոսքով` բռնցքամարտիկները լուրջ աշխատանք են կատարել մրցաշարում, որի արդյունքը մասնակից 30 երկրների շարքում Հայաստանի հավաքականի 3-րդ հորիզոնականն է՝ թիմային արդյունքով:

Մինչ ընթացիկ տարվա ավարտը Հայաստանի հավաքականի մի քանի ներկայացուցիչներ կմասնակցեն Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, իսկ հիմնական թիմը կհանգստանա և կնախապատրաստվի գալիք տարի կայանալիք Փարիզի Օլիմպիական խաղերի երկու վարկանիշային մրցաշարերին: Այդ մրցաշարերից առաջ` հունվարին, կկայանա Հայաստանի առաջնությունը:

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Թիմային պայքարում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 3-րդ տեղը։ Գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Եզրափակչում նա պետք է մենամարտեր Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ, որը, սակայն, վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին: Մանասյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության է հասել ալբանացի Գելիան Ռայկուի նկատմամբ: Կիսաեզրափակչում նա 5:0 հաշվով պարտության էր մատնել Հունաստանը ներկայացնող Վագկան Նանիջանյանին: Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), որը եզրափակչում 0:5 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայեր Բատլաևին: Գարբոյանը պայքարը սկսել էր կիսաեզրափակիչ փուլից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալթայի ներկայացուցիչ Ինզաղի Խուերեբի նկատմամբ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Արթուր Բազեյանը (57կգ):

Հայերեն

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը