3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հավաքականի խաղերը միշտ մեծ ոգևորություն են առաջացնում Հայաստանում։ Վստահ ենք, որ սեպտեմբերի 8-ի Թուրքիա-Հայաստան խաղն իսկապես թեժ է լինելու։ Հանդիպումն այս անգամ Հայաստանում չի անցկացվում, հետևաբար երկրպագուները խաղը դիտելու են մտերմիկ ընկերական միջավայրում՝ ընթացքում ըմբոշխնելով համեղ խորտիկներ ու գարեջուր։
Glovo-ն միանում է բոլոր հայ երկրպագուներին՝ առաջարկելով ուստեստների ու խմիչքների առաքման մեծ ընտրանի և տրամադրելով հատուկ պրոմոկոդ՝ GoArmenia, որի շնորհիվ կարող եք ձեր հաջորդ պատվերի համար ստանալ 1000 դրամ զեղչ։ Ներկայացնում ենք 5 ուտեստ, որ կարող եք վայելել ձեր հարազատների հետ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու ընթացքում։
1․ Հավի թևիկներ խրթխրթան կարտոֆիլ ֆրիով
Այս խորտիկը գարեջրի հետ համադրելու դասական տարբերակ է։ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ շատ հարմար է պատվիրել Glovo-ում ներկայացված հավի թևիկների ու կարտոֆիլ ֆրիի տարբեր կոմբո փաթեթներից մեկը։ Հուսով ենք՝ չեք մոռանա նաև սառը գարեջուր ավելացնել պատվերին։
2․ Պիցցա
Պիցցան և ֆուտբոլը հիանալի են համադրվում: Պիցցան միշտ համեղ է, բազմատեսակ և հեշտ է կիսել ընկերների հետ։ Բացի այդ, այն հիանալի համադրվում է ձեր սիրելի ըմպելիքների հետ՝ լինի դա սառը գարեջուր, գազավորված ըմպելիք կամ թարմացնող սառը թեյ:
3․ Փիդե
Արևելյան այս ուտեստը բոլորովին վերջերս է հայտնվել հայկական ռեստորաններում։ Glovo-ում կարող եք այս ուտեստի տարբեր համերով տեսակները գտնել։ Եթե ավանդական պիցցան ձեզ այլևս չի գոհացնում և ցանկանում եք զարմացնել ձեր հյուրերին տարբերվող ուտեստով, ապա խաղից կտրվելու կարիք չկա․ պատվիրե՛ք այս ֆանտաստիկ խորտիկը, իսկ առաքումը կկատարի Glovo-ն։
4․ Կանադական փութին կարտոֆիլ
Դե իսկ եթե դուք իսկապես անկրկնելի խաղ եք կանխատեսում և ուզում եք, որ ուտեստն էլ համապատասխանի դրան, ապա կանդական պուտին կարտոֆիլը հենց ձեզ համար է ստեղծված։ Այս կերակուրը ստեղծվել է ֆրանսախոս Կանադայի Քվեբեկ նահանգից։ Փութինը պատրաստվում է կարտոֆիլով, թարմ պանրով, չեդդերով և սոուսով։ Այն հրաշալի կերպով համադրվում է սառը գարեջրի հետ։ Glovo-ի հետ կարող եք շատ տարբերվող ու անմոռանալի երեկո կազմակերպել։
5․ Բուրգեր
Եթե դասական, հարմար, համեղ սնունդ եք ուզում պատվիրել, ուրեմն բուրգերը ամենաճիշտ ընտրությունն է ձեզ համար։ Այս կերակուրը շատ սիրված է մարդկանց կողմից և, ի դեպ, Հայաստանում այն ամենից շատ պատվիրվող ուտեստներից մեկն է։ Եվ սրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Պատճառներից մեկն էլ կարող է դառնալ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։
Մի խոսքով, Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը վայելելու համար ձեզ այլևս ոչինչ չի մնում, քան հարմարավետ նստելը և հեռուստացույցը միացնելը։ Իսկ ձեր քիմքին համապատասխան ցանկացած ուտեստ կառաքի Glovo-ն։ Ֆուտբոլային հանդիպումները շատ են, իսկ հաճելի ընկերական երեկոները հավերժ ջերմ հիշողություններ կառաջացնեն։