Մարտունի համայնքի ղեկավարին է ներկայացվել  Աստղաձորի ջրամբարի կառուցման  նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է նախագծմամբ զբաղվող «Մոդուլ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղից հարավ ընկած հատվածում ոռոգման նպատակով ջրամբարի կառուցման նախագծի հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ըստ ներկայացված տվյալների, 10,5 հեկտար մակերես զբաղեցնող ջրամբարում հնարավոր կլինի կուտակել շուրջ մեկ միլիոն խորանարդ մետր ծավալով ջուր, որով հնարավոր կլինի ոռոգել շուրջ 1000 հեկտար ցանքատարածություն։ Կուտակվող ջրի քանակը նախատեսվում է օգտագործել 850 հեկտար ոռոգելի տարածքների ջրապահովվածության մակարդակը բարձրացնելու եւ 290 հեկտար չոռոգվող հողերի ոռոգման համար: Ծրագրի շահառուներ են համարվում Աստղաձոր, Վաղաշեն, Զոլաքար գյուղերի եւ Մարտունի քաղաքի բնակիչները։

Համայնքի ղեկավարն ուսումնասիրել է Աստղաձորի ջրամբարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը եւ հայտնել իր պատրաստակամությունը՝ աջակցելու նախագծի կազմման հետագա աշխատանքներին։

Գործընթացը դեռ նախագծային փուլում է եւ կարող է տեւել մինչեւ մեկ տարի։

«Նախագծի հաստատումից հետո նաեւ հստակ կլինի, թե ինչ միջոցներով ու ինչ ժամկետներում կկառուցվի ջրամբարը։ Բայց որ այն չափազանց կարեւոր ու հրատապ է մեր համայնքի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, կասկած չի հարուցում»,- ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին