Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումըԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի մտահոգում այն հանգամանքը, որ Իրանը դադարեցրել է 2026 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարումը։
«Ինձ համար բացարձակապես միևույնն է»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը NewsNation-ի լրագրող Հաննա Բրանտի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ղասեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են իրենց պարտավորությունների կատարումը, որոնք ստանձնել էին 2026 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Ղարիբաբադին հավելել էր, որ Իրանի իշխանություններն այս պահին զբաղված են երկրի պաշտպանությունն ապահովելով։
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Հորդանանում ամերիկյան ռազմաբազային Իրանի հասցրած հարվածների հետևանքով ԱՄՆ զինված ուժերի 2 զինծառայողների զոհվելու փաստին։
ԱՄՆ նախագահն ասել է, որ երկու զինծառայողների մահը ողբերգություն ա, սակայն հավելել է, որ Իրանի դեպ օպերացիան պետք է շարունակվի։
Թրամփի խոսքով՝ եթե Իրանին չկանգնեցնեն, տարածաշրջանը կարող է ավելի մասշտաբային կոնֆլիկտի մեջ ներքաշվել։ «Զոհված զինծառայողները իրենց կյանքը զոհեցին հանուն նրա, որպեսզի թույլ չտան իրանական ռեժիմի կողմից միջուկային զենք ստանալը։ Եթե Թեհրանին չկանգնեցնենք, տարածաշրջանը կարող է ավելի մասշտաբային կոնֆլիկտի մեջ ներքաշվել»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Հորդանանի Մուֆավակ Սալտի ռազմաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով զոհվել են ամերիկացի երկու զինծառայողներ, ևս մեկ զինծառայող անհետ կորած է համարվում, իսկ նվազագույնը 4 մարդ վիրավորվել է։