Մարզեր

ՀՀ Կառավարությունը Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինական աշխատանքների համար հատկացրել է 310 միլիոն 400 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Կառավարությունը Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինական աշխատանքների համար հատկացրել է 310 միլիոն 400 հազար դրամ

Հայաստանի կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորան նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 310 միլիոն 400 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հատկացված միջոցներն ուղղվում են  Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան և Գանձակ բնակավայրերում իրականացված ճանապարհաշինական  աշխատանքների  դիմաց նախատեսված  վճարումների համար։ Ճանապարհաշինական բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, այժմ գտնվում են ավարտական փուլում։  

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում