Մարզեր

Գեղամավանում ընթացքի մեջ են Երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղամավանում  ընթացքի մեջ են Երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2026 թվականի «Մասնակցային բյուջետավորմամբ»  ձևավորված ծրագրերից մեկն իրականացվում է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Առողջ և ակտիվ երիտասարդություն» Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում» ծրագրի շրջանակներում շուտով բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի մի հատվածը՝ 150 քառակուսի մետր մակերեսով,  կվերածվի երիտասարդական կենտրոնի, որտեղ իրենց ժամանցն ու հանգիստը  կկազմակերպեն գեղամավանցի երիտասարդներն ու երեխաները:

Արդեն մի քանի օր է, ինչ  ընթանում են երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի  պայմանագրային արժեքը կազմում է  4 միլիոն 282 հազար 640 դրամ:

Շինարարական աշխատանքներին զուգահեռ Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են տարածքի կահավորման և մարզագույքի ձեռքբերման մրցույթները:

Արդյունքում՝ երիտասարդական կենտրոնը կհամալրվի շուրջ 9 միլիոն 250 հազար  դրամ արժողության  անհրաժեշտ գույքով:

«Ամիսներ առաջ ընդամենը գաղափար ներկայացված առաջարկն այսօր արդեն դարձել է կոնկրետ ծրագիր, որի իրականացմամբ Գեղամավան  բնակավայրում լուծվելու է առաջնահերթություն դարձած ևս մեկ խնդիր՝ ներկայացված հենց գեղամավանցիների կողմից»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում