Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության հաղորդագրությանը։
«Այսօր ԱՄՆ-ն հարձակվել է ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա՝ արձակելով մի քանի արկ», - գրել է լրատվամիջոցը։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 19-ին հայտնել էր Իրանին հերթական ավիահարվածները հասցնելու մասին։ Իրանական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում տեղակայված իրանական երեկ քաղաքների։
Իրանն էլ իր հերթին բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին։ Քուվեյթում օդային տագնապ էին հայտարարել, իսկ բանակը հայտարարել էր, որ միջոցներ է ձեռնարկում իրանական գրոհները հետ մղելու ուղղությամբ։