Մարզեր

Միջին նորոգման է ենթարկվում Սևան-Մարտունի-Վարդենիս մայրուղուց Զոլաքար մտնող մարզային նշանակության ճանապարհը

2 րոպեի ընթերցում

Միջին նորոգման է ենթարկվում Սևան-Մարտունի-Վարդենիս մայրուղուց Զոլաքար մտնող մարզային նշանակության ճանապարհը

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել և ընթանում են  Մ-10 «Սևան–Մարտունի–Վարդենիս–ՀՀ սահման» միջպետական ավտոճանապարհից դեպի Զոլաքար տանող մարզային նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ճանապարհաշինական հերթական ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ և պետական բյուջեի միջոցներով։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն 825 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է եղած ասֆալտետոնյա ծածկի վրա փոսային նորոգումների իրականացում, հարթեցնող շերտի և 5 սանտիմետր հաստության ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրում՝ 2 կիլոմետր երկարությամբ և 11 հազար 117 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսված է իրականացնել նաև ճանապարհի կողնակների լիցքի և հարթեցման, կահավորման և գծանշման  աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հուլիսի 7-ից և կավարտվեն նույն ամսի վերջերին։

Շինարարական աշխատանքները տեղում դիտարկելու նպատակով հուլիսի 16-ին Զոկլաքար մտնող ճանապարհի շինհրապարակ են այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում