Իրան

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

2 րոպեի ընթերցում

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

ԱՄՆ նախագախ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամներին կոչ է արել Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ օրինագծում ներառել նաև Իրանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social» սոցիալական ցանցի իր էջում՝ վկայակոչելով օրերս կյանքից հեռացած հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի դիրքորոշումը։

«Հանրապետականները պետք է Իրանը ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում։ Դա այն է, ինչ ցանկանում էր անել Լինդսին, և դա տեղի էր ունենալու։ Սա  կարևոր է»,- նշել է Թրամփը։

Հարավային Կարոլինան ներկայացնող սենատոր Լինդսի Գրեմը, որը հանկարծամահ է եղել 2026 թվականի հուլիսի 11-ին՝ 71 տարեկան հասակում սիրտ-անոթային խնդիրների հետևանքով առաջացած աորտայի պատռվածքից, ամերիկյան քաղաքական վերնախավի ամենաազդեցիկ դեմքերից էր։ Նա ավելի քան երեք տասնամյակ ծառայել է ԱՄՆ Կոնգրեսում՝ սկզբում Ներկայացուցիչների պալատում, իսկ 2003 թվականից՝ Սենատում։

Գրեմը հայտնի էր արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում իր խիստ կոշտ ու ռազմատենչ դիրքորոշմամբ։ Նա ԱՄՆ ռազմական բյուջեի ավելացման և Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հակառակորդների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի դեմ առավել խիստ պատժամիջոցների կիրառման գլխավոր ջատագովներից մեկն էր։

Սենատորի մահից հետո Հարավային Կարոլինայի նահանգապետը՝ Դոնալդ Թրամփի առաջարկով, նրա թափուր մնացած տեղում ժամանակավորապես նշանակել է նրա քրոջը՝ Դարլին Գրեմին՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում