Մարզեր

Վարդենիս համայնքում նախատեսվում է կառուցել կեղտաջրերի մաքրման կայան՝ բնահեն լուծումներով

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում նախատեսվում է կառուցել կեղտաջրերի մաքրման կայան՝ բնահեն լուծումներով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում EU4Sevan+ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի մաքրման կայան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն  ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին՝ Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսին, EU4Sevan+ ծրագրի ղեկավար Նիլս Թևսին, խորհրդատուներ Մարտին Յեգերին, Կարապետ Օհանյանին և Վարազդատ Սարգսյանին։

Այցի նպատակն էր՝ ներկայացնել և քննարկել Վարդենիս համայնքում բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի ապակենտրոնացված մաքրման համար ընտրված տարածքները, ինչպես նաև՝ շահառու կողմերի հետ համակարգել ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է պատվիրակության անդամներին, շնորհակալություն հայտնել  այցելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքի կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում։ Հանդիպումն անցել է գործընկերային և կառուցողական մթնոլորտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում