Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը
1 րոպեի ընթերցում

Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի է ունեցել Աննա Պետրոսյանի «Աճյունասափորը» պիեսի հիման վրա բեմադրված «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը։
Դիտումից հետո կայացել է բովանդակալից քննարկում, որին ներկա են եղել Վանաձորի Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, թատրոնի գործընկերները, թանգարանների աշխատակիցները, մտավորականներն ու տարբեր բնագավառների հյուրեր։
Ներկայացման մասին
Հայաստանից Ամերիկա մեկնած մարդը մահանում է։ Նրա վերջին ցանկությունն է հայրենի հողում հանգչելը։ Այդ վերջին կամքը մոր և որդու միջև ստեղծում է խորը հակասություն՝ վեր հանելով հայությանն ուղեկցող և մինչ օրս արդիական ու ցավոտ հարցեր։ «Վերջին հանգրվանը» հանդիսատեսին հրավիրում է մտորելու հայրենիքի, հիշողության, արմատների և մարդկային ընտրությունների մասին։