ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հերթական ավիահարվածներն են հասցրել Իրանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Հաղորդագրության մեջ նշվել է, որ հարվածների ընթացքում, որոնք շարունակվում են արդեն 8 օր, հաջողությամբ խոցվել են իրանական ցամաքային դիտարկման և հակաօդային պաշտպանության ռազմական օբյեկտներ, ռազմածովային միջոցներ, ինչպես նաև զենքերի և ԱԹՍ-ների պահեստներ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը նաև հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին, որոնք հուլիսի 17-ին գրոհել էին Հորդանանում ամերիկացի զինվորականների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանական Fars գործակալությունն էլ հայտնել է, որ ԱՄՆ բանակը հարվածներ է հասցրել իրանական Սիրիկ, Խաջիաբադ և Բենդեր Աբբաս քաղաքների ուղղությամբ, որոնք տեղակայված են Հորմուզի նեղուցի մոտակայքում։