Ռուսաստան

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

Ուկրաինայի անվտանգության ուժերը Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա են խոցել, ինչպես նաև երեք ռուսական տանկեր՝ Սև ծովում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Տելագրամ»-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Շարունակում ենք լիովին արդարացի և թիրախային պատասխանել ռուսական հարվածներին։ Այսօր ուկրաինական հեռահար պատժամիջոցները հասել են նախանշված այն օբյեկտներին, որոնք ապահովում և ֆինանսավորում են ռուսական ագրեսիան։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումները միանգամից երեք նավթաբազա են խոցել Ստավրոպոլի երկրամասում, իսկ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները՝ ևս մեկ վառելիքային օբյեկտ նույն տարածաշրջանում։ Սև ծովի ջրատարածքում ճշգրիտ հարվածներ են գրանցվել ռուսական ստվերային նավատորմի երեք տանկերների ուղղությամբ։

Շնորհակալություն մեր ստորաբաժանումներին, որոնք Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել։ Փա՛ռք Ուկրաինային»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի գիշերը ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում