ՉԺՀ-ն սատարում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում հուլիսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Ճաոսյույի գլխավորորած պատվիրակություննների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հայկական կողմի ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման վտանգին։

Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ման Ճաոսյույը ընդգծել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գրավականն է հակամարտությունների խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը։ Հայկական կողմը վերահաստատել է իր սատարումը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Նշվում է , որ կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերից, քննարկվել են փոխկապակցվածության, ներդրումների, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում փոխգործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նույն օրը Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կառավարության առաջատար «ուղեղային կենտրոնի»՝ ՉԺՀ Պետական խորհրդի Զարգացման հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի սոցիալական զարգացման հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լի Յոնծյուանի և ինստիտուտի փորձագետների հետ: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող խնդիրներ:

Հայերեն العربية English Français Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը