Միջազգային

ԱՄՆ-ն շահագրգռված է հացահատիկի գործարքի երկարաձգմամբ․ Էնթոնի Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շահագրգռված է հացահատիկի գործարքի երկարաձգմամբ․ Էնթոնի Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն շահագրգռված է հացահատիկի գործարքի երկարաձգմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարԷնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ եթե այդ գործարքից Ռուսաստանը հրաժարվի, սպառնալիք կստեղծի զարգացող երկրների համար։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը շարունակում է վնաս հասցնել ոչ միայն ուկրաինացիներին, այլև ամբողջ տարածաշրջանի բնակիչներին: Չափազանց կարևոր է երկարաձգել և ընդլայնել «Սևծովյան հացահատիկ» նախաձեռնությունը, որը Ռուսաստանը կրկին սպառնում է դադարեցնել հուլիսի 18-ին: Եթե Մոսկվան կատարի այդ սպառնալիքը, զարգացող երկրները, այդ թվում նաև տարածաշրջանում, դրա համար կվճարեն պարենամթերքի գների բարձրացմամբ, ինչպես նաև դրա դեֆիցիտի ուժեղացմամբ»,- ասել է Բլինքենը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում