Սուդանում ռազմական գործողությունների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տունը Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժերի» միջև երեք ամիս շարունակվող զինված հակամարտության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հաշվետվությունը։

Կազմակերպության տվյալներով` Սուդանում ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 2 414 625-ի, ինչը 183 102-ով ավելի է, քան նախորդ շաբաթ։ Տեղահանվածների թվի աճ է գրանցվել երկրի բոլոր 18 նահանգներում։

Հակամարտությունը նաև դարձել է Սուդանից փախստականների թվի ավելացման պատճառ՝ մինչև 737 801: Նրանցից 255 565-ը փախել է Եգիպտոս, 38 218-ը` Չադ, 160 798-ը` Հարավային Սուդան, 62 509-ը` Եթովպիա, 16 719-ը` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, 2 992-ը` Լիբիա:

Ինչպես հետևում է հաշվետվությունից՝ ներքին տեղահանվածների և փախստականների մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաք Խարթումին և Դարֆուրի տարածաշրջանին, որը միավորում է մի քանի նահանգներ։ Վերջին ժամանակներս Դարֆուրում նկատվում է հակամարտող կողմերի միջև ռազմական գործողությունների ակտիվացում, ինչպես նաև էթնիկ հողի վրա բռնության սաստկացում:

Հայերեն Русский

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ