Գերմանիան հաստատել է Ուկրաինային 700 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան Ուկրաինային կուղարկի մինչև 700 միլիոն եվրո գումարի ռազմական օգնության նոր փաթեթ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին։

Ըստ Գերմանիայի պաշտպանության նախարարության՝ փաթեթը ներառում է Patriot զենիթահրթիռային համալիրի 2 նոր կայան, 40 լրացուցիչ Marder հետևակի մարտական ​​մեքենա, 25 լրացուցիչ Leopard 1 տանկ, 5 Bergepanzer 3 տանկ, ինչպես նաև հրետանային զինամթերքի 20 000 արկ։

Ըստ Բորիս Պիստորիուսի՝ այս փաթեթը «ծառայում է Ուկրաինայի առաջնահերթություններին․․․ և դրանով Գերմանիան կարևոր ներդրում է անում Ուկրաինայի կայունության ամրապնդման գործում»։

Գերմանիայի կողմից ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնության ընդհանուր ծավալը 2022 թվականի փետրվարից հասել է գրեթե 17 միլիարդ եվրոյի: Նախորդ անգամ Բեռլինը ռազմական աջակցության նոր փաթեթի մասին հայտարարել էր մայիսին՝ 2,9 մլրդ եվրոյի չափով:

Հայերեն Русский

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ